«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Սքոտ Պարկերի ձեռքբրեման մասին: Գործարքն արժեցել է 2 մլն ֆունտ:
Մինչ այժմ 32-ամյա կիսապաշտպանի համար գլխավոր ֆավորիտը համարվում էր «Քուինս Պարկ Ռեյնջերսը», որի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը Պարկերի հետ ժամանակին աշխատել է «Վեստ Հեմում» և «Տոտտենհեմում»:
Սակայն Պրեմիեր Լիգայում հանդես գալու հանգամանքն օգնեց «Ֆուլհեմին»:
Սքոտը «Ֆուլհեմի» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել: Պարկերն իր կարիերայի ընթացքում «Տոտտենհեմից» և «Վեստ Հեմից» բացի հանդես է եկել նաև «Չարլտոնում», «Չելսիում» և «Նյուքասլում»: