«Աստոն Վիլլայի» 21-ամյա հարձակվող Անդրեաս Վեյմանը մերժել է իր ակումբի առաջարկը նոր պայմանագրի մասին:
Չնայած որ ակումբն անհաջող մրցաշրջան է անցկացնում, Վեյմանն անձամբ վատ հանդես չի գալիս: Նա արդեն 10 գոլ է խփել:
Այս պահին ավստրացին շաբաթական 15 հազար ֆունտ է ստանում: Daily Mirror պարբերականի փոխանցմամբ նա դժգոհ է մնացել նոր պայմանագրի պայմաններից:
Բանակցությունները երկու կողմերի միջև դեռ շարունակվում են: Անդրեասի գործող պայմանագիրը լրանում է միայն հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո: Չի բացառվում, որ ֆուտբոլիստը կհետաձգի ապագայի մասին իր հարցը մինչև ամառ, երբ արդեն հայտնի կդառնա, թե որտեղ հանդես կգա «Աստոն Վիլլան»:
-Այս պահին մենք դեռ զրուցում ենք, այդ իսկ պատճառով եկեք սպասենք, թե ինչի այս ամենը կհանգեցնի,- հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը: