«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ փորձում է ձեռք բերել երկու նոր ֆուտբոլիստի:
Հունվարի առաջին կեսն արդեն անցյալում է, իսկ «զինագործներն» այս ընթացքում միայն կորցրել են իրենց խաղացողներին: Յոհան Ջուրուն և Մարուան Շամախը վարձավճարով տեղափոխվեցին այլ ակումբներ` պրակտիկա ձեռք բերելու:
Ավելի վաղ Վենգերը հայտնել էր, որ չի պատրաստվում գնել նոր ֆուտբոլիստներ պարզապես քանակի համար: «Արսենալին» հարկավոր են էքսկլյուզիվ ֆուտբոլիստներ: Մինչ այսօր ակումբը փնտրտուքների մեջ է:
-Իմ ծրագիրը հետևյալն է` պահպանել բոլոր ֆուտբոլիստներին և հնարավորության դեպքում գնել երկու նոր խաղացողի: Մենք հիմա կարող ենք վատնել մեծ գումարներ, որովհետև նախկինում մարզադաշտի վերանորոգման և հարկերի վճարման պատճառով մեր ֆինանսական հնարավորությունները սահմանափակ էին:
Չնայած դժվարին դրությանը` մենք մնացինք բարձր մակարդակի վրա: Եվ թող առանց Պրեմիեր Լիգան հաղթելու: Մենք միևնույնն է թոփ ակումբ ենք:
Այսօր մեր ֆինանսական դրությունը թույլ է տալիս նորից գումարներ վատնելու: Մենք նման ենք «Բարսելոնային»: Փորձում ենք ուժեղացնել թիմը հենց մեր սեփական ռեսուրսներով: Իսկ ակումբ կհրավիրենք միայն նրանց, ովքեր կարող են ինչ-որ բան ավելացնել,- հայտնել է Վենգերը: Al Jazeera Sport