«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իր ակումբը մոտ է Ժերվինյոյին և Մարուան Շամախին հրաժեշտ տալուն:
Իտալական մամուլը հայտնում է, որ «Արսենալն» արդեն ընդունել է Ժերվինյոյին գնելու «Ռոմայի» առաջարկը: Իսկ որտեղ կտեղափոխվի Շամախը, դեռևս հայտնի չէ: Վենգերը խոսել է նաև հարձակվող Նիկլաս Բենդտների մասին, ում ծառայություններով հետաքրքրվում էին «Այնտրախտը» և «Հալլ Սիթին»:
-Ժերվինյոն մոտ է համաձայնության գալուն մի ակումբի հետ, որտեղ նա պետք է տեղափոխվի: Բենդտների հարցում հստակ բան չկա: Ներկա պահին նա մեզ հետ է: Շամախը կարող է ինչ-որ տեղ տեղափոխվել: Դա կորոշվի մոտակա 48 ժամվա ընթացքում: Սրանք մշտական տեղափոխություններ են,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է Վենգերը:
Վենգերը նաև խոստովանել է, որ ակումբը բանակցում է պաշտպան Բակարի Սանյայի հետ նոր պայմանագիր կնքելու համար: