«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ շարունակում է վստահել թիմի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շեսնիին:
«Զինագործների» վերջին երկու խաղերում թիմի դարպասը պաշտպանել է Լուկաշ Ֆաբիանսկին: Շեսնիի փոխարինողը իրեն փայլուն դրսևորեց՝ բաց չթողնելով և ոչ մի գնդակ: Սպասվում է, որ շաբաթ օրը «Ռեդինգի» հետ խաղում Շեսնին դարձյալ անգործ կմնա:
Չնայած Շեսնիի համար վատ ժամանակներին և «Արսենալից» հեռանալու մասին տարբեր լուրերին, Վենգերը շարունակում է հավատալ 22-ամյա դարպասապահին:
-Ես Շեսնիի հետ չեմ խոսել իր հոր մեկնաբանությունների մասին, սակայն վստահ եմ, որ նա համարժեք պատասխան է տվել: Այստեղ պետք չէ ոչինչ ասել:
Մենք ապրում ենք մրցակցության աշխարհում և իր տարիքում «Արսենալում» անցկացրած 100 խաղը ուղղակի ֆանտաստիկ է: Դրա համար նա արժանի է հարգանքի: Նրան փառահեղ ապագա է սպասվում:
Այն, ինչ տեղի է ունենում հիմա, շատ սովորական շրջան է յուրաքանչյուրի կարիերայում: Մեզ մոտ են խաղացել Լեմանը, Սիմենը և նրանց կարերիայում էլ է անհաջող շրջան եղել, երբ նրանք ոչ այնքան լավ էին հանդես գալից, չնայած որ Շեսնիից բավական փորձառու էին:
Վոյցեխը դեռ շատ երիտասարդ է: Շատ քիչ են ֆուտբոլիստները, ովքեր իր տարիքում այդպիսի փորձ ունեն: Հենց դրա համար էլ ես վստահ եմ, որ նրան լավ ապագա է սպասվում,- ասել է Վենգերը: Sky Sports