«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ Թեո Ուոլկոտի հետ բանակցությունները բարեհաջող են ընթանում, և գործը շուտով երջանիկ ավարտ կունենա:
Ընթացիկ շաբաթ անգլիական շատ հեղինակավոր պարբերականներ հայտնեցին, որ 23-ամյա անգլիացին արդեն համաձայնության է եկել ակումբի հետ և կնքելու է նոր պայմանագիր շաբաթական 90 հազար ֆունտ աշխատավարձով:
Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Վենգերը ստիպված էր մեկնաբանել այդ բամբասանքները: Եվ չնայած դեռ պայմանագիրը չի ստորագրվել, բայց մասնագետը լավատեսորեն է տրամադրված:
-Մենք ճիշտ ուղու վրա ենք: Պետք է շատ զգույշ լինել, մինչ պայմանագրի կնքումը: Մինչդեռ ես հավատում եմ, որ այն երջանիկ ավարտ է ունենալու:
Բանակցություններն ընթանում են դանդաղ, բայց ճիշտ,- ասել է Վենգերը: The Guardian