«Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Աբու Դիաբին անորոշ ժամանակով կբացակայի: Ֆուտբոլիստը գոտկատեղի վնասվածք ունի:
Դիաբին շատ լավ մեկնարկեց մրցաշրջանը, նույնիսկ վերադարձավ Ֆրանսիայի ազգային հավաքական: Սակայն հետո տաղանդավոր ֆուտբոլիստը հերթական վնասվածքը ստացավ: Այժմ «զինագործներին» մնում է միայն սպասել:
-Մենք պատկերացում չունենք, թե նա երբ կապաքինվի: Նա աշխատում է, և մենք շարունակում ենք սպասել,-ասել է Արսեն Վենգերը: