«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել է «Մանեչսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունը:
Երկրորդ տարին անընդմեջ «կարմիր սատանաներն» ահռելի գումարներ են ծախսում աստղային ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա՝ նրանց վճարելով բարձր աշխատավարձեր: Վենգերի կարծիքով, սեփական ակադեմիայի սաներից հրաժարվելը «Յունայթեդի» ավանդույթների խախտում է:
-Անձամբ մենք ցանկանում ենք և հետագայում էլ պահպանելու ենք մեր փիլիսոփայությունը և քաղաքականությունը: Դա նշանակում է, որ հետագայում էլ մենք հնարավորություն ենք տալու ակումբում մեծացած ֆուտբոլիստներին:
Եթե դրա հետ միաժամանակ մենք հնարավորություն ունենանք գնել բացառիկ կարողություններով ֆուտբոլիստների, ապա մենք պատրաստ կլինենք ամենաբարձր մակարդակով մրցակցության: Սակայն տրանսֆերները մեր խաղաքականության հիմքը չեն:
Հաջողական ակումբների մեծ մասը հենց այդպես էլ անում է: Վերցրեք «Բարսելոնային» կամ «Մանչեսթեր Յունայթեդին», որոնք ունեցել են իրենց ֆուտբոլիստների սերունդը և հրավիրելով այլ ֆուտբոլիստների՝ հաջողության են հասել:
Իր հաջողությունների շնորհիվ «Յունայթեդը» հսկայական ֆինանսական միջոցներ է կուտակել և այժմ հրաժարվել է իր ավանդույթներից: Այսօր «Յունայթեդում» չկան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Փոլ Սքոուլզը, Ռայան Գիգզը և Դևիդ Բեքհեմը,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: