Քրիստալ Պելաս – Վեսթ Հեմ 2-3 ( xG 0.73 xG 3.43)
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրը մեկնարկեց Քրիստալ Պելաս- Վեսթ Հեմ խաղով։
Չնայած նրան, որ Պելասը արդեն 3-րդ րոպեին Վիլֆրիդ Զահայի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, Դեվիդ Մոյեսի թիմը ավելի համառ և ինքնվստահ գտնվեց․ 9-րդ, ապա նաև 25-րդ րոպեներին Թոմաս Սաուցեկը դուբլ ձևակերպեց, ի դեպ, չեխ կիսապաշտպանը արդեն 7 գնդակ է հեղինակել այս մրցաշրջանում։ Երկրորդ խաղակեսում Բոունի փոխանցումից հետո Քրեյգ Դոուսոնը հաշիվը դարձրեց 1-3։ Ռոյ Հոջսոնի սաներին միայն հաջողվեց Միշի Բատշուայիի գոլի շնորհիվ վերջնամասում կրճատել հաշվի տարբերությունը 2-3։
Վեսթ Հեմը շարունակում է իր վերելքը մրցաշարային աղյուսակում։ Դևիդ Մոյեսի թիմը արդեն վաստակել է 35 միավոր և լուրջ հայտ է ներկայացնում եվրոգավաթների տեղի պայքարի համար։