Այս տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Ինչպես և սպասվում էր, տանտերերը լուրջ դիմադրություն ցույց տվեցին և առաջինը կարողացան բացել հաշիվը: 10-րդ րոպեյին Ջեյմս Մորիսոնի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Շեյն Լոնգը՝ 1:0: Լոնդոնցիներին միայն խաղակեսի վերջին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 39-րդ րոպեյին Սեզար Ասպիլիկուետայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը:
Երկրորդ խաղակեսում Շեյն Լոնգի փոխանցումից հետո «Վեստ Բրոմվիչին» առաջ մղեց Պիտեր Օդեմբինգիեն՝ 2:1:
Հիշեցնենք, որ անցած տարի «Վեստ Բրոմվիչից» կրած պարտությունից հետո թիմի ղեկից հեռացվեց Անդրե Վիլաշ-Բոաշը:
Այս հաղթանակից հետո «Վեստ Բրոմվիչը» բարձրացավ 4-րդ հորիզոնական: