«Վեստ Հեմը» պատրաստ է պահանջել «Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուի անվան ներառումը Դեքլան Ռայսի տրանսֆերային պայամանագրի մեջ:
Ռայսը «Արսենալի» հիմնական նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի համար, և «զինագործները» վստահ են Դեքլանին ձեռք բերելու հարցում՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը:
Միաժամանակ, ըստ The Sun-ի, «Վեստ Հեմը» իր հերթին հետաքրքրված է Սմիթ Ռոուի ծառայություններով, ով առողջական խնդիրների պատճառով գրեթե չի խաղացել այս մրցաշրջանում։
«Մուրճերի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը Սմիթ-Ռոուի տաղանդի մեծ երկրպագուն է և պատրաստ է 22 ամյա անգլիացուն առաջարկել կանոնավոր խաղային պրակտիկա, որի հույսը նա դժվար թե կարողանա ունենա «Արսենալում»: