«Արսենալի» կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը անձնական պայմանագրի հարցում համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը:
«Զինագործների» հետ Վերմալենի պայմանագրի լրանալուն մեկ տարի դեռ կա: Բելգիացի պաշտպանը հիմնական կազմում իր տեղի համար պայքարում պարտվեց Պեր Մերտեզակերին և Լորան Կոսելնիին և այժմ պատրաստ է լքել «Էմիրեյթսը»: Աղբյուրի հաղորդմամբ, Թոմասն արդեն համաձայնության է եկել «Յունայթեդի» հետ: Գործարքն ավարտին հասցնելու համար մնում է, որ կողմերը համաձայնության գան տրանսֆերային արժեքի հարցում:
«Օլդ Թրաֆորդում» Վերմալենին սպասվում է աշխատավարձի բարձրացում շաբաթական 70 հզր ֆունտից մինչև 100 հզր ֆունտ: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վստահ է, որ կկարողանա Թոմասին օգնել վերադառնալ առաջվա մակարդակին: