«Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է «Արսենալի» կենտրոնական պաշտպան և ավագ Թոմաս Վերմալենի տրանսֆերը: Գործարքի արժեքը կազմել է 15 մլն ֆունտ:
Այն բանից հետո, երբ նախորդ մրցաշրջանում Վերմալենը վերջնականապես կորցրեց տեղը թիմի մեկնարկային կազմում, նա մտածում էր լոնդոնյան ակումբից հեռանալու մասին:
«Բարսելոնայից» բացի 28-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չցանկացավ ուժեղացնել Պրեմիեր Լիգայում իր մրցակցին:
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Վերմալենը հաջող բուժզննում է անցել և հինգ տարվա պայմանագիր է ստորագրել: