«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը կարծում է, որ իր նախկին թիմակից, դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հիանալի ձեռքբերում կլինի լոնդոնյան ակումբի համար: Այս երկու խաղացողները միասին հանդես են եկել Ամստերդամի «Այաքսում»:
-Նա այն լավագույն խաղացողներից է, որոնց հետ ես խաղացել եմ: Նա կարողանում է միաժամանակ խաղալ և´ աջ, և´ ձախ ոտքով: Հնարավոր է` նրան պակասում է ֆիզիկական ուժը, որպեսզի հանդես գա ցանկացած ակումբում: Չեմ ուզում խոսել նրա փոխարեն, բայց կարծում եմ նա լավ կխաղա «Տոտտենհեմում»,- ասել է բելգիացին