«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենի գործակալը հայտնել է, որ բելգիացի ֆուտբոլիստը շուտով նոր պայմանագիր կստորագրի լոնդոնյան ակումբի հետ:
Նախորդ մրցաշրջանում «Տոտտենհեմը» չկարողացավ տեղ գտնել Չեմպիոնների Լիգայի գոտում, ինչի հետ կապված լուրեր հայտնվեցին, որ Յանը մտադիր է լքել «Ուայթ Հարթ Լեյնը»: Այդ խոսակցությունների հիմքում այն փաստն էր, որ Վերտոնգենի պայմանագրի լրանալուն մնացել է մեկ տարի:
Սակայն 27-ամյա պաշտպանն իր ապագան կապում է «Տոտտենհեմի» հետ և պատրաստվում է վերջ դնել բոլոր խոսակցություններին:
-Յանի նոր պայմանագրի հարցով մենք կապնվել ենք Դանիել Լևիի հետ, և բանակցությունները լավ են ընթանում: Հուսով ենք, որ ամեն ինչ արագ կլուծվի: Նա շատ երջանիկ է «Տոտտենհեմում» և ցանկանում է հանդես գալ այս ակումբում: Նա ցանկանում է «Տոտտենհեմի» հետ մասնակցել Չեմպիոնների Լիգային, իսկ նոր մարզիչը նրան դուր է գալիս,- ասել է գործակալ Մուստաֆա Նախլին: Sky Sports