«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը և «Էվերտոնի» մարզիչ Դևիդ Մոյեսը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ:
25-ամյա Վերտոնգենը մարտին մասնակցել է «Տոտտենհեմի» բոլոր չորս հանդիպումներին և դարձել է 3 գոլի հեղինակ: Բելգիացու այդ վստահ խաղը օգնեց «Տոտտենհեմին» հաղթանակ տանել «Արսենալի» և «Սուոնսիի» նկատմամբ:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանը Վերտոնգենի համար առաջինն է Պրեմիեր Լիգայում: Մարտին Վերտոնգենից ավելի շատ գոլ է խփել միայն «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը:
Մարտ ամսվա լավագույն մարզիչը 49-ամյա Մոյեսն է, ում գլխավորությամբ «Էվերթոնը» հաղթեց մարտ ամսվա իր բոլոր երեք մրցակիցներին՝ ընդհանուր 6:1 հաշվով: «Էվերթոնը» առավելության հասավ նաև գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
Այս մրցանակը շոտլանդացի մարզչի համար իր կարիերայում 10-րդն է: Այժմ «Էվերթոնը» գտնվում է 6-րդ տեղում և 4 միավոր է հետ Չեմպիոնների Լիգայի գոտուց: