«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ թիմի ավագ Նեմանյա Վիդիչը կկարողանա մասնակցել Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի խաղին, որում «Յունայթեդը» կնդունի «Սանդերլենդին»:
Սերբ պաշտպանը ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել վերջին 11 շաբաթը: Հույսեր կային նաև, որ Վիդիչը կկարողանա մասնակցել մանչեսթերյան դերբիին:
Ֆերգյուսոնը հայտնել է, որ Վիդիչին ոչինչ չի խանգառում շաբաթ օրը օգնել թիմին: Տնային խաղը «կատուների» դեմ լավ հնարավորություն է մեկնարկի համար:
-Սխալ կլիներ երկար ընդմիջումից հետո նա դուրս գար «Սիթիի» դեմ, սակայն «Սանդերլենդի» հետ խաղում նրա մասնակցությունը երաշխավորված է: Նրա վերադարձը մեծ նվեր է մեզ համար,- Սէր Ալեքսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: