«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նեմանյա Վիդիչը հույս ունի, որ լավ մարզավիճակում կլինի մինչև Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը:
Երեկ կայացած ընկերական խաղը շվեդական «ԱԻԿ»-ի հետ Վիդիչի համար առաջինն էր, որ նա անցկացրեց այս ամառ: 31-ամյա սերբը ցանկանում է վերջ դնել վնասվածքներին և նախապատրաստվել մրցաշրջանին:
-Ես ուրախ եմ, որ խաղադաշտում 90 րոպե անցկացրեցի: Վերջերս ինձ չէր հաջողվում մի ամբողջ խաղ անցկացնել խաղադաշտում: Ես գոհ եմ և կարծում եմ, որ այս խաղից հետո կկարողանամ լավ մարզավիճակ ձեռք բերել և պատրաստ կլինեմ նոր մրցաշրջանին:
Իհարկե հաճելի չէ, երբ չես խաղում: Այո, ես մի քանի լավ մարզումներ եմ անցկացրել, սակայն խաղը դա միանգամայն այլ բան է: Նախքան մրցաշրջանի մեկնարկը մենք դեռ երկու խաղ ունենք, և ես հույս ունեմ, որ դրանցից մեկին ես ամբողջությամբ կմասնակցեմ,- MUTV-ին հայտնել է Վիդիչը: