«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը գովաբանել է թիմի վինգեր Գարեթ Բեյլին, ում փառահեղ խաղը օգնեց «Տոտտենհեմին» Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում հաղթել «Լիոնին»:
Վերջին խաղերում «Տոտտենհեմի» հարձակման գիծը անարդյունավետ է գործում, սակայն միշտ օգնության է գալիս Գարեթ Բեյլը, ով վերջին վեց խաղում գոլեր է հեղինակել: Բեյլը «Լիոնի» հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ:
-Նա անհավատալի է: Ոչ միայն նրա խաղը, այլ նաև նրա իրացրած տուգանայինները: Գնդակը այնքան վարպետորեն ուղարկեց դարպասը, որ այն հանգիստ փոխեց հետագիծը: Այսօր մենք երկու հիանալի պահի ականատես եղանք, իսկ ընդանուր՝ երեք, քանի որ մրցակիցն էլ գեղեցիկ գոլ խփեց:
Կարծում եմ՝ Բեյլը արժանի է համեմատվել Ռոնալդուի հետ: Նա լավագույն մրցաշրջանն է անցկացնում «Տոտտենհեմում»,- ասել է Վիլաշ-Բոաշը: The Guardian