«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը «Էվերթոնից» կրած 1:2 պարտությունից հետո հայտնել է, որ իր թիմին դադար է պետք:
-Ծանր է ընդունել այս պարտությունը: Մենք վատ խաղացինք առաջին խաղակեսում, սակայն երկրորդում ավելի հաջող էինք գործում:
Երկու գոլը, որ մենք բաց թողեցինք խաղավարտին, չէր համապատասխանում խաղի տրամաբանությանը: Մենք արդեն համակերպվել էինք ոչ-ոքի արդյունքին, անգամ կարող էինք հաղթել:
Այժմ մեկ շաբաթ ունենք պատրաստվելու համար: Դա շատ կարևոր է, քանի որ վերջին ամսում մենք խաղում էինք առանց դադարի:
Առջևում երկու տնային խաղ ունենք: «Տոտտենհեմը» պետք է վերադառնա, այն մարզավիճակին, որում էր նախորդ խաղերին,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում «Տոտտենհեմի» պաշտոնական կայքը: