«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հերթական անգամ իր վստահությունն է հայտնել, որ թիմի վինգեր Գարեթ Բեյլը կմնա «Ուայթ Հարթ Լեյնում»:
Ինչպես հայտնի է, Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստով շարունակում է հետաքրքրվել «Ռեալ Մադրիդը»: Սակայն Վիլաշ-Բոաշը հասկացրել է, որ «Տոտտենհեմն» անգամ չի լսի Բեյլի համար արված առաջարկները:
-Դանիել Լևին ասաց, որ մենք բաց չենք առաջարկների համար, որոնք այնուամենայնիվ եղել են: Նա նաև ասաց, որ Բեյլը մնալու է:
Իհարկե, ֆուտբոլում կարող է ամեն ինչ պատահել, սակայն սա երեշխիք է, որը տրվել է ինձ,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում O Jogo-ն:
Վիլաշ-Բոաշը խոսել է նաև նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Բեյլի փայլուն խաղի մասին:
-Նախորդ մրցաշրջանում մի պահ եղավ, երբ Գարեթը եկավ ինձ մոտ և ասաց, որ դաշտում իրեն այնքան էլ հարմար չի զգում:
Չգիտեմ՝ ազդեց իմ խոսքերը, սակայն այդ խոսակցությունից հետո նա սկսեց ավելի վստահ խաղալ,- ավելացրել է Անդրեն: