• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանը կարող է ամենաբարդը լինել»

Անդրե Վիլաշ-Բոաշ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի տիտղոսի համար պայքարն ամենաթեժը կլինի վերջին տարիների ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 5 տուր է անցել, սակայն տիտղոսի համար պայքարող բոլոր թիմերն արդեն ամենաքիչը մեկ պարտություն ունեն. օրինակ գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» երկու անգամ է պարտվել:

Վիլաշ-Բոաշի կարծիքով, վաղուղ չի եղել նման իրավիճակ, երբ դժվար է ակնհայտ ֆավորիտին նշելը, և երբ կան միանգամից մի քանի ակումբներ, որոնք կարող են տիտղոսը նվաճել:

-Ներկա պահին մենք լավ արդյունք ունենք, սակայն այստեղ որևէ ակումբ չի հավաքել առավելագույն միավորներ: Այս մրցաշրջանում շատ լարված կլինի պայքարն 1-ին տեղի համար: «Յունայթեդը» դժվարությամբ է միավորներ հավաքում, սակայն նրանք բոլոր թոփ ակումբների հետ խաղացել են մրցաշրջանի սկզբում:

Հնարավոր է, որ Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանը լինի ամենաբարդը: Յուրաքանչյուրին կարևոր է հաղթել ցանկացած խաղում: Մեզ համար գերազանց կլինի շարունակել մեր լավ մեկնարկը` հատկապես այնպիսի լավ թիմի դեմ ինչպիսին «Չելսին» է, որի հետ «Տոտտենհեմը» կմրցի հաջորդ տուրում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Goal-ը: