«Աստոն Վիլլայի» հարձակվող Քրիստիան Բենտեկը ամենայն հավանականությամբ ամռանը կտեղափոխվի «Տոտտենհեմ»: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:
Այսօր «շպորների» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հնարավորություն ունի հետևելու 22-ամյա բելգիացու խաղին: Նա «Վիլլա» է տեղափոխվել այս օգոստոսին 7 մլն ֆունտով: Բենտեկը շատ արագ հարմարվեց անգլիական ֆուտբոլի ոճին և արդեն հասցրել է 8 գնդակ խփել: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, ամռանը Բենտեկի համար պայքար կսկսվի: «Տոտտենհեմը» կլինի գլխավոր պայքարողներից մեկը:
-Արդեն 8 գնդակ… Կարծում եմ` նա բոլորին զարմացրեց: Նա բարձրաձայնեց իր մասին: Դարեն Բենթի հետ մրցակցությունում հենց նա հաղթեց: Պոլ Լամբերտին կարելի է շնորհավորել նման հաջող գործարք կատարելու համար: Բենտեկը հիանալի է խաղում: Հաճելի է նրա խաղին հետևելը,- ասել է Վիլաշ-Բոաշը:
Ավելացնենք, որ Բենտեկի տրանսֆերն այս հունվարին բացառված է: Ըստ ՖԻՖԱ-ի` ֆուտոբլիստը չի կարող մի մրցաշրջանի ընթացքում հանդես գալ երեք տարբեր ակումբներում: Իսկ Քրիստիանը մինչ այդ խաղացել է բելգիական «Գենկա» ակումբում: