Ֆուտբոլային ակումբի սեփականատեր է դարձել «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զահան։
Հաջողվելով մի քանի ընկերական հանդիպում անցկացնել Անգլիայի հավաքականի կազմում՝ 2016 թվականին Զահան իր միջազգային կարիերան կապեց Կոտ դ’Իվուարի հետ։
Հենց այս աֆրիկյան երկրում է ծնվել Վիլֆրիդը, ով չորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հարավային Լոնդոն։
Վերադառնալով իր արմատներին՝ Զահան այժմ իր առաջին ակումբի՝ «Աբենգուրուի» սեփականատերն է, որը հանդես է գալիս կոտդիվուարյան չորրորդ դիվիզիոնում, բայց ունի իր սեփական ակադեմիան:
29-ամյա ֆուտբոլիստի եղբայր Կարինը կգլխավորի ակումբը ամենօրյա ռեժիմով, հայտնում է The Sun-ը։