«Աստոն Վիլլայի» կենտրոնական պաշտպան Ռոն Վլարը պատրաստ է նոր պայմանագրի համար բանակցություններ սկսել բիրմինգհեմյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
29-ամյա Վլարը բարձր մակարդակով մասնակցեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը և հայտնվեց եվրոպական մի շարք թոփ ակումբների՝ այդ թվում «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:
«Վիլլացիների» հետ Ռոնի պայմանագրով դեռ մեկ տարի կա, և թվում էր, թե հոլանդացին ցանկանում է լքել «Վիլլա Պարկը»:
Սակայն մրցաշրջանի փայլուն մեկնարկը բիրմինգհեմյան ակումբի ղեկավարությանը ստիպել է իր ապագան կապել Վլարի հետ: Ռոնը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը և շարունակել ելույթներն «Աստոն Վիլլայում»: