«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը աճուկի վնասվածք է ստացել և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում չի կարողանա օգնել իր թիմին:
Իսպանացի հարձակվողն այդ վնասվածքը ստացել է «Տոտտենհեմի» դեմ շաբաթ օրը կայացած խաղում: Նրա փոխարեն խաղադաշտ մտավ Սամուել Էտո՚Օն, ով բացեց խաղի հաշիվը:
Տորրեսը բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Աստոն Վիլլայի» և Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Գալաթասարայի» դեմ խաղերը:
-Մկանային խնդիրներ են, իսկ երբ այդպիսի խնդիր է լինում՝ ապաքինման համար պահանջվում է մոտ երկու շաբաթ,- հայտնել է «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Sky Sports