• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ես չէի կարող մտածել անգամ, որ մեր և «Յունայթեդի» միջև այսքան մեծ անդունդ կառաջանա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չէր սպասում, որ նման տարբերություն կտեսնի իր ակումբի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև:

Նախօրեին «Սիթին» վստահ հաղթանակ տարավ Օլդ Թրաֆորդում կայացած մանչեսթերյան դերբիում 0։3 հաշվով և այժմ Պրեմիեր լիգայի աղյուսակում ինը միավորի առավելություն ունի «Յունայթեդի» նկատմամբ։

Իր նշանակումից ի վեր Գվարդիոլան «Սիթիին» վերածել է գերիշխող ուժի ոչ միայն իրենց հարևանների, այլ Պրեմիեր լիգայի բոլոր մյուս ակումբների նկատմամբ՝ նվաճելով վերջին վեց հնարավոր չեմպիոնական տիտղոսներից հինգը:

Անցած մրցաշրջանի սկզբից «Սիթին» նվաճեց չորս մեծ գավաթ, նույնքան, ինչ «կարմիր սատանաները» նվաճել են 10 տարի առաջ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի թոշակի անցնելուց հետո, և Գվարդիոլայի համար դա ինչ-որ չափով անսպասելի է:

«Ես չգիտեմ, թե ինչի է հասել «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ ես այնտեղ չեմ: Բայց, ճիշտն ասած, ես չէի սպասում դրան: Ես այստեղ եկա Ժոզե Մոուրինյոյի և Իբրահիմովիվչի հետ նույն ժամանակահատվածում: Նրանց մոտ այդ ժամանակ եկան շատ, շատ բարձր մակարդակի խաղացողներ»

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք բոլորս շարժվում ենք նույն ուղղությամբ՝ նախագահը, գործադիր տնօրենը, մարզական տնօրենը և խաղացողները, ինչ էլ որ լինի, մենք նույն ուղղությամբ ենք գնում»:

«Իհարկե, մենք սխալներ ենք թույլ տալիս, երբ պարտվում ենք կամ ինչ-որ վատ իրավիճակ է ստեղծվում, մենք միմյանց չենք մեղադրում. «Նորմալ է, կբարելավվենք։ Եկեք պարզենք, թե ինչ է տեղի ունեցել: Հակառակորդը դարձել է ավելի լավը, մե՞նք ենք վատացել։ Եկեք լուծում գտնենք։»

«Առաջին օրվանից մենք այդպես ենք վարվում: Ես չհաղթեցի իմ առաջին սեզոնում: Ես դժգոհ չէի իմ նախագահից: Նա ամբողջությամբ աջակցում էր ինձ: Հիշում եմ, երբ մենք պարտվեցինք «Չելսիին»: Չեմպիոնների լիգայի մեր առաջին եզրափակիչը, ես հուսալքված էի, և նախագահն ինձ ասաց. «Վաղ թե ուշ մենք հաղթելու ենք եզրափակիչում: Ի՞նչ է մեզ անհրաժեշտ ավելի լավը դառնալու համար: Եկեք գործի անցնենք»:

«Ակումբը հույսը դնում է ինձ վրա, և խաղացողները գիտեն, որ ես հույսս դնում եմ իրենց վրա: Մենք այնքան էլ էյֆորիայի մեջ չենք ընկնում, երբ հաղթում ենք և չափազանց դրամատիկ չենք լինում, երբ պարտվում ենք: «Լավ, դա ֆուտբոլային հանդիպում է, և ինչ ունենք մենք: Նա ավելի լավն է խաղալու համար: Ահա թե ինչու ես կարծում եմ, որ այս ակումբի կազմակերպվածությունն այդքան կայուն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր