«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը դեմ է իր թիմի հարձակվող Մեյսոն Գրինվուդի վաճառքին:
Այս պահին «Յունայթեդը» շարունակում է ներքին հետաքննություն անցկացնել Գրինվուդի նկատմամբ, ով փետրվարին ազատվել էր իր ընկերուհուն բռնաբարելու և ծեծելու մեղադրանքներից:
«Յունայթեդը» դիտարկում է բոլոր տարբերակները՝ Գրինվուդին վերադարձնել հիմնական կազմ, Մեյսոնին վարձավճարով ուղարկել այլ ակումբ կամ ընդանրապես վաճառել նրան։
Թեև Տեն Հագը չէ, ով վերջնական որոշում է կայացնում, սակայն Manchester Evening News-ը պնդում է, որ Էրիկը դեմ է 21 ամյա անգլիացու վաճառքին՝ նախընտրելով նրան վարձավճարով ուղարկել այլ ակումբ:
Այս պահին Գրինվուդի գործուղման ամենահավանական ուղղություններն են Իտալիան, Իսպանիան և Թուրքիան։