• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը երբեք հնարավորություն չի ունեցել խաղալ իր ամենաուժեղ մեկնարկային կազմով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ Օլդ Թրաֆորդում իր անցկացրած ժամանակաշրջանում երբեք չի խաղացրել իր ամենաուժեղ մեկնարկային կազմը:

Չորեքշաբթի երեկոյան Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ կայանալիք խաղում Տեն Հագը զրկված կլինի իր կազմի միանգամից 12 խաղացողներից:

Տեն Հագը զգում է, որ վնասվածքները մշտական ​​խնդիր են դարձել «Յունայթեդի» համար, բայց Էրիկը պատրաստ է լուծումներ փնտրել:

«Մի բան հաստատ է՝ նախորդ մրցաշրջանի սկզբից, իմ կարծիքով, ես երբեք հնարավորություն չեմ ունեցել հանդես գալ ամենաուժեղ մեկնարկային կազմով։ Վնասվածքներ միշտ էլ եղել են»։

«Մենք միշտ արդյունքի ենք հասել, բացառությամբ ընթացիկ ժամանակաշրջանի, ես անցյալում անցել եմ դրա միջով և գտել եմ իրավիճակից ելք, պետք է լուծում փնտրել, ես սիրում եմ նման իրավիճակները, քանի որ պետք է դիմանալ և իմանալ ինչ անել, և պետք է կենտրոնանալ գործընթացի վրա»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։