«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն ընդգծել է, թե որքան կարևոր է իր ակումբի համար Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը։
Վերջին անգամ «Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի արգելքը կարողացել է հաղթահարել 2011 թվականին, և այս մրցաշրջանը ստիպված էր բավարարվել Եվրոպայի լիգայի մասնակցությամբ:
Այնուամենայնիվ, Տեն Հագը տրամադրված է «Յունայթեդին» վերադարձնել Չեմպիոնների լիգա: Էրիկը կարծում է, որ դա կօգնի ակումբին վերակառուցել և ավելի լավ խաղացողներ ձեռք բերել:
«Բոլոր մեծ խաղացողները ցանկանում են խաղալ Չեմպիոնների լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է: Այսքան ժամանակ, ինչ ես այստեղ եմ, հասցրել եմ նկատել, որ բոլորը ցանկանում են խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Հիմա, երբ թվում է, թե մենք կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, մեր ակումբի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծանում։ Նրանք գիտեն, որ մենք լինելու ենք Չեմպիոնների լիգայում և բարձր մակարդակով խաղալու ենք Պրեմիեր լիգայում։ Այսպիսով՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը շատ կարևոր է»։
«Չեմպիոնների լիգայում դու դիմակայում ես ամբողջ Եվրոպայի լավագույն թիմերին, լավագույն մարզիչներին, խաղում ես լավագույն մարզադաշտերում»:
«Ինչ վերաբերում է խաղացողներին, ապա նրանք մրցում են լավագույն խաղացողների հետ, և դուք նաև ավելի լավ ժամանակացույց եք ունեն որպես թիմ, ինչը նույնպես կարևոր է: Չեմպիոնների լիգայում խաղալը շատ կարևոր է այս ակումբի վերականգնման համար»:
«Ֆուտբոլիստները գիտեն, որ ցանկանում են խաղալ Չեմպիոնների լիգայում, նրանք ցանկանում են լինել Պրեմիեր լիգայի վերնամասում: Մենք պայքարում ենք յուրաքանչյուր դիրքի համար, մենք պայքարում ենք յուրաքանչյուր մետրի համար, մենք պայքարում ենք յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, քանի որ դա ամենաբարձր մակարդակի ֆուտբոլն է»,- ասել է Տեն Հագը Sky Sports-ին: