«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ դեռ հույս ունի հունվարին պայմանագիր կնքել հարձակվողի հետ:
«Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղից առաջ հայտնի դարձավ, որ «Յունայթեդը» պարտվել է «Լիվերպուլին» «ՊՍՎ»-ի հարձակվող Կոդի Գակպոյի համար մղվող պայքարում և դժվար թե հունվարին գումար ծախսի հարձակվողի վրա։
Ըստ շրջանառվող լուրերի՝ «կարմիր սատանաները» պատրաստ են դիտարկել միայն վարձավճարի տարբերակները: 3:0 հաշվով հաղթանակից հետո Տեն Հագը հրաժարվեց կոնկրետ անուններ տալուց, սակայն հասկացրեց, որ հույսը դնում է ուժեղացման վրա:
«Ես չեմ քննարկում անուններ: Մենք փնտրում ենք հարձակվողական խաղացողների, մենք փնտրում ենք հարձակվողի: Դա մեծ օգնություն կլինի, երբ շատ հանդիպումներ են սպասվում»:
«Մենք ցանկանում ենք շարունակել խաղալ բոլոր մրցաշարերում, որտեղ մենք մասնակցում ենք: Մենք ցանկանում ենք մնալ մինչև վերջ, և դրա համար թվերը կարևոր են», – ասել է Տեն Հագը Amazon Prime-ին տված հարցազրույցում: