«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իրենով չի հետաքրքրվել:
Տարբեր տեղեկությունների համաձայն, Անգլիայի չեմպիոնները երկար ժամանակ փորձում էին ձեռք բերել 23-ամյա իսպանացուն, բայց նա որոշեց կարիերան շարունակել «Բավարիայում»: Սակայն, իրականում, «Օլդ Թրաֆորդում» անգամ չեն փորձել ձեռք բերել Ալկանտարային:
-Ճշմարտությունը կայանում է նրանում, որ «Յունայթեդը» երբեք չի եկել մեզ մոտ և չի խոսել մեզ հետ: Բոլոր այս լուրերը մամուլի հորինածն են, դրանք միշտ էլ սուտ են եղել,- Տիագոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: