Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսն իր խաղընկերներին կոչ է արել չթերագնահատել Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում իրենց մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»:
Երեկվա վիճակահանությունը «կարմիր սատանաներին» մրցակից տվեց Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնին: «Բավարիան» խմբային փուլում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց «Արսենալին»:
Սակայն Կրոսը, ով համարվում է «Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը և հավանականությունը մեծ է, որ ամռանը կլքի «Ալիանց Արենան», կարծում է, որ իրենք չպետք է կորցնեն զգոնությունը:
-Մեզ համար շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Մենք չպետք է հիշեցնք «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս տեղն անգլիական առաջնությունում,- թվիթերյան իր էջում գրել է Կրոսը: