Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչում Պրեմիեր Լիգան ներկայացնող «Տոտտենհեմը» ընդունեց «Կովենտրի Սիթիին»:
Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը վստահ խաղ անցկացրեց՝ հաղթելով 3:0 հաշվով: Բոլոր երեք գնդակներն էլ խփվեցին առաջին խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ Կլինտ Դեմփսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գարեթ Բեյլը:
Գոլեր. Դեմփսի՝ 14ր, 37ր, Բեյլ՝ 33ր