Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն «Տոտտենհեմը» և «Լիվերպուլը»:
Մրցաշարային աղյուսակում թիմերին բաժանում է ընդամենը 3 միավոր, ուստի հաղթանակը շատ կարևոր է երկու կողմերի համար էլ: «Լիվերպուլն» ունի առաջնության երկրորդ լավագույն հարձակման գիծը: «Կարմիրները» Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել են 34 գնդակ և այդ ցուցանիշով զիջում են միայն «Մանչեսթեր Սիթիին»: Բացի այդ, «Լիվերպուլում» է առաջնության լավագույնը ռմբարկուն՝ Լուիս Սուարեսը, ով 15 գոլի հեղինակ է դարձել:
Ի տարբերություն «Լիվերպուլի», իրենց այսօրվա մրցակիցն աչքի չի ընկնում արդյունավետությամբ: «Տոտտենհեմն» այնքան գոլ է խփել, որքան «Լիվերպուլի» առաջատար Լուիս Սուարեսը:
Թիմերն այս հանդիպմանն են մոտեցել հաղթանակներով: Բրենդան Ռոջերսի սաները նախորդ տուրում առավելության հասան լոնդոնյան մեկ այլ ակումբ «Վեստ Հեմի» նկատմամբ, իսկ «Տոտտենհեմը» Եվրոպա Լիգայի խմբային փուլում 4:1 հաշվով հաղթեց ռուսական «Անժիին»:
Ընդհանուր առմամբ թիմերը հանդիպել են 157 անգամ և առավելությունը մերսիսայդցիների կողմն է, ովքեր հաղթել են 71 խաղում: 39 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 47 խաղում ուժեղ են գտնվել լոնդոնցիները:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: