Լոնդոնի «Տոտտենհեմը» ամռանը կփոձի ձեռք բերել «Ֆուլհեմի» վինգեր Մանոր Սոլոմոնին:
Օգտվելով ՖԻՖԱ-ի հատուկ որոշումից՝ Սոլոմոնը դադարեցրեց պայմանագիրը Դոնեցկի «Շախտյորի» հետ և անցած ամառ միացավ «Ֆուլհեմին»:
Անցած երկուշաբթի ՖԻՖԱ-ն հաստատեց, որ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Մանորը կարող է ընդմիշտ հեռանալ «Շախտյորից»:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Ֆուլհեմը» ցանկանում է պահել Սոլոմոնին, սակայն դա միակ տարբերակը չէ Իսրայելի հավաքականի 23 ամյա ֆուտբոլիստի համար:
Ընդ որում, «Տոտտենհեմն» է համարվում Սոլոմոնի համար մղվող պայքարի ֆավորիտ։ «Խթանները» արդեն քրտնաջան աշխատում են Մանորի հետ մշտական պայմանագիր կնքելու ուղղությամբ, որը կարող է լինել թիմի առաջին ձեռքբերումը այս ամառ: