«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Սիեթլ Սաունդերսի» և ԱՄՆ-ի ազգային հավաքականի աջ պաշտպան Դեանդրե Յեդլինին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմել է 2-2,4 մլն ֆունտ:
Յեդլինը լոնդոնյան ակումբի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել, սակայն Անգլիայում իր ելույթները կսկսի միայն հաջորդ ամառվանից, քանի որ «Տոտտենհեմը» նրան մեկ տարվա վարձակալությամբ վերադարձրել է «Սաունդերսին»:
21-ամյա պաշտպանն իր երկրի ազգային հավաքականում յոթ խաղի է մասնակցել: Հուլիսին Յեդլինը «Սաունդերսի» կազմում մասնակցեց «Տոտտենհեմի» դեմ ընկերական խաղին (3:3), սակայն Դեանդրեն լոնդոնցիների ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռ աշխարհի առաջնության ժամանակ: