«Տոտտենհեմը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտություն կրեց «Աստոն Վիլլայից» և կորցրեց անգամ Չեմպիոնների լիգայի որակավորում ստանալու մաթեմատիկական հնարավորությունները:
Լեոն Բեյլին վերադարձավ «առյուծների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Բերտրան Տրաորեին։
«Խթանների» գլխավոր մարզիչ Ռայան Մեյսոնը մեկնարկային կազմում փոփոխություն չէր կատարել։
Գոլեր՝ Ջեքոբ Ռեմսի, Դուգլաս Լուիս – Հարի Քեյն։
Դեղին՝ Ջոն Մաքգին, Էշլի Յանգ, Օլի Վաթկինս – Օլիվեր Սկիպ, Հարի Քեյն, Քրիստիան Ռոմերո։