Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ամռանը «Տոտտենհեմի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը կդառնա «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա բելգիացին վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում»: Նախորդ տուրում «Սուոնսիի» դարպասը խփած գոլը 11-րդն էր Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում:
Հաղորդվում է, որ «Տոտտենհեմը» Լուկակուի ծառայություններով հետաքրքրված էր դեռ նախորդ ամռանը: «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին այդ ժամանակ անգամ Ռոմելուի դիմաց Էմանուել Ադեբայորին էր առաջարկել:
Ամռանը «Տոտտենհեմը» գրավիչ առաջարկ կանի «Չելսիին», որը 2011թ-ին Լուկակուին գնել է 17 մլն ֆունտով: Հաղորդվում է նաև, որ «Տոտտենհեմը» Լուկակուին որպես այլընտրանք տեսնում է Խավիեր Էրնանդեսին և Լոիկ Ռեմիին: