«Տոտտենհեմը» մոտ է «Սելտիկի» մարզիչ Անգե Պոստեկոգլուին նոր գլխավոր մարզիչ նշանակելուն:
Պոստեկոգլուն հենց նոր ավարտեց չափազանց հաջող մրցաշրջանը, որում նա նվաճեց տրեբլը ներքին ասպարեզում: Անգեի օրոք «Սելտիկը» նվաճեց Շոտլանդիայի Պրեմիեր լիգան, Շոտլանդիայի գավաթը և լիգայի գավաթը:
Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում Պոստեկոգլուն ոչ միայն հաղթեց տեղի Պրեմիեր լիգան, այլև պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը, որը նվաճեց Գլազգոյում ունեցած իր առաջին մրցաշրջանում։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Տոտտենհեմի» և Պոստեկոգլուի միջև բանակցությունները վերջին փուլում են։ Գործարքը վերջնական տեսքի կբերվի առաջիկա օրերին։
Առանց որևէ անակնկալի՝ «խթանները» վերջապես մշտական փոխարինող կունենա Անտոնիո Կոնտեին, ով մարտի վերջին լքեց լոնդոնյան ակումբը:
Հավել ենք՝ «Սելտիկը» Պոստեկոգլուի առաջին փորձն էր Եվրոպայում։ Մինչ այդ 57 ամյա մասնագետն աշխատել է հայրենիքում, այդ թվում՝ Ավստրալիայի հավաքականում, ինչպես նաև մարզել է ճապոնական «Յոկոհամա Ֆ Մարինոսը»։