Ինչպես հաղորդում է BBC-ն, «Տոտտենհեմին» մեկ քայլ է բաժանում «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստներ Մորգան Շնայդերլինին և Ջեյ Ռոդրիգեսին գնելուց:
Մինչ այս պահը «սրբերը» լուրջ կորուստներ են ունեցել ի դեմս Դեյան Լովրենի, Լյուկ Շոուի, Քալում Չեմբերսի, Ադամ Լալանայի և Ռիկի Լամբերտի:
Այս շաբաթ նրանց կմիանան նաև Շնայդերլինը և Ռոդրիգեսը, ովքեր «Ուայթ Հարթ Լեյնում» կաշխատեն իրենց նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ:
Այս ֆուտբոլիստներին վաճառելուց հետո «Սաութհեմպտոնի» բյուջեն կավելանա արդեն 100 մլն ֆունտով, որը նրանք կծախսեն տրանսֆերային շուկայում: