Լոնդոնի «Տոտտենհեմը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել 41-ամյա դարպասապահ Բրեդ Ֆրիդելին: Վիլաշ-Բոաշը չի ցանկանում բաժանավել ամերիկացի վետերանից:
Դարպասապահի ծառայություններով է հետաքրքրված Չեմպիոնշիպում հանդես եկող «Բլեքբեռնը»:
Հիշեցնենք, որ Ֆրիդելը ընթացիկ մրցաշրջանում «Տոտտենհեմի» կազմում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 10 հանդիպման, իսկ այժմ նա թիմի դարպասն է պաշտպանում Եվրոպա Լիգայում: Վերջին ժամանակներս «Տոտտենհեմի» հիմնական դարպասապահն է դարձել ֆրանսիացի Ուգո Լյորիսը, ով Լոնդոն տեղափոխվեց նախորդ ամառ: