«Տոտտենհեմը» հայտարարել է Յոհան Լանգեին տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։
Լանգեն «Տոտտենհեմում» կսկսի աշխատել նոյեմբերի 1-ից և փաստացի կփոխարինի Ֆաբիո Պարատիչիին, ով ապրիլին լքեց «խթանների» գործադիր տնօրենի պաշտոնը՝ 30 ամսյա որակազրկման պատճառով։
Լանգեն «Տոտտենհեմին» կմիանա «Աստոն Վիլլայից», որտեղ նա աշխատում է որպես մարզական տնօրեն 2020 թվականի ամառից: Այս մրցաշրջանում Յոհանի դերը փոխվել է՝ Մոնչիի՝ «Սևիլիայից» Բիրմինգհեմյան ակումբ ժամանելու պատճառով:
«Տոտտենհեմում» 43 ամյա դանիացին պատասխանատու կլինի ընտրության և սկաուտինգի, ինչպես նաև առաջին թիմի և ակադեմիայի հարաբերությունների և անալիտիկ վերլուծությունների համար: