Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Տոտտենհեմը» մտադիր չէ առաջարկ անել «Սաութհեմպտոնի» ավագ Ադամ Լալանային:
Խոսվում էր, որ «Սաութհեմպտոնի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստվում է իր հետ «Տոտտենհեմ» տանել 26-ամյա Լալանային: Սակայն լոնդոնյան ակումբը հետաքրքրված չէ Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպաններից մեկի ծառայություններով:
Այս պարագայում, Լալանայի համար պայքարում է միայն «Լիվերպուլը»: Իր վերջին առաջարկի ժամանակ մերսիսայդցիները 25 մլն ֆունտ վճարելու պատրասակամություն են հայտնել: