«Տոտտենհեմն» իր առաջատար Գարեթ Բեյլին նոր պայմանագիր կառաջարկի` կրկնապատկված աշխատավարձով, որը պետք է լոնդոնցիների կողմից պատասխան լինի մամուլում տարածված լուրերին:
Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է 60 մլն ֆունտ առաջարկել 24-ամյա ուելսցու համար:
Իսկ իսպանական AS-ը հայտնում է, որ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորիենտինո Պերեսը «Տոտտենհեմի» իր գործընկեր Դանիել Լևիին խնդրել է հանդիպել, որպեսզի Բեյլի ձեռքբերման պայմանները քննարկեն:
Սակայն «Տոտտենհեմը» չի ցանկանում կորցնել իր առաջատար ֆուտբոլիստին, ով 21 գոլ է հեղինակել անցած մրցաշրջանում:
Համաձայն ESPN-ի, լոնդոնցիները պատրաստ են ավելացնել Բեյլի աշխատավարձը մինչև 150 հզր ֆունտ շաբաթական, որը նրան կդարձնի թիմի ամենաբրձր վարձատրվող ֆուտբոլիստը