«Տոտտենհեմը» հանդես է եկել մեքսիկական «Ամերիկա» ակումբի հարձակվող Քրիստիան Բենիտեսին ձեռք բերելու առաջարկությամբ:
Իր ներկայիս ակումբում 111 խաղում Բենիտեսն աչքի է ընկել 66 անգամ, ինչով էլ գրավել է «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշի ուշադրությունը: Հիմա լոնդոնցիները մտածում են 27-ամյա էկվադորցուն ձեռք բերելու մասին, ով նախկինում խաղացել է «Բիրմինգհեմում»:
-Հնարավոր է «Տոտտենհեմի» կողմից լավ առաջարկություն ստանանք Քրիստիանի հետ կապված: Ես խոսել եմ նրա հետ, և նա ցանկանում է Եվրոպա վերադառնալ: Մենք չենք խանգարի նրան, եթե հարմար առաջարկություն ստանանք:
Նա հրաշալի մարդ է և գերազանց ֆուտբոլիստ: Նա դեռ գործող պայմանագիր ունի, բայց մենք կտեսնենք, թե որը կլինի իր համար լավագույն տարբերակը,-The Sun-ին է հայտնել մեքսիկական ակումբի նախագահ Ռիկարդո Պելաեսը: