«Լիոնի» հարձակվող Լիսանդրո Լոպեսը հայտնվել է «Տոտտենհեմի» ուշադրության կենտրոնում:
Այսօր Անգլիայում ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրն է, և լոնդոնյան ակումբը հույս ունի հասցնել վարձակալել 29-ամյա արգենտինացուն մինչև այս մրցաշրջանի ավարտը: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» նույնպես փորձում էր վարձակալել Լոպեսին, սակայն բանակցությունները «Լիոնի» հետ ավարտվեցին անարդյունք:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 16 հանդիպում Ֆրանսիայի առաջնությունում և խփել 6 գնդակ: