«Տոտտենհեմի» ձախ պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա ակումբից: Լոնդոնյան ակումբն արդեն սկսել է այլ խաղացող փնտրել նրա փոխարեն: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Ըստ պարբերականի՝ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը 29-ամյա Ասու-Էկոտոյին չի տեսնում իր երկարաժամկետ ծրագրերում: Նա ակումբի սկաուտներին արդեն հայտնել է փոխարինող փնտրել:
Հայտնի է, որ Վիլաշ-Բոաշը «Ինտերի» պաշտպան Ալվարո Պերեյրայի տաղանդի երկրպագուն է, որի հետ նա աշխատել է «Պորտուի» մարզիչ եղած ժամանակ: Սպասվում է, որ հենց ուրուգվայցին կարող է զբաղեցնել Բենուայի տեղը:
Հարկ է նշել, որ ամռանը «Տոտտենհեմ» կվերադառնա Դենի Ռոուզը, ով ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ հանդես է գալիս «Սանդերլենդում»: Նա նույնպես համարվում է պաշտպանության ձախ եզրի խաղացող: