Ռաֆայել Բենիտեսի շնորհիվ «Չելսին» այժմ թիմային խաղ է ցույց տալիս: Նման կարծիք է հայտնել թիմի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը:
Վերջին երեք խաղերում 28-ամյա իսպանացին խփել է արդեն 5 գնդակ: Նրա կարծիքով` նման արդյունավետ խաղի համար իրենք շնորհակալ են Բենիտեսին:
-Մենք փորձում ենք շտկել մեր խաղը և´ պաշտպանությունում, և´ հարձակման գծում: Մեր միակ խնդիրը թիմային խաղ ցուցադրելն է: Այս մրցաշրջանում մեր ակումբը կազմված է հիանալի ֆուտբոլիստներից: Իսկ Բենիտեսի գալուց հետո մենք միացանք ու սկսեցինք լավ խաղալ: Թիմն այժմ ավելի լավ է խաղում: Ես նույնպես արդեն լավ եմ խաղում, սկսել եմ գոլեր խփել: Հուսամ` կշարունակեմ այս կերպ խաղալ և կիրակի օրն էլ գոլ կխփեմ,- ասել է Տորրեսը: ESPN