Ֆերնանդո Տորրեսն իր ապագան կապում է միայն «Չելսիի» հետ և չի պատրաստվում լքել ակումբը:
Իսպանացի հարձակվողը, որն ակումբին արժեցավ 50 մլն ֆունտ, դեռ չի արդարացնում իրեն: Դեռևս չի հաջողվում նաև Ռաֆայել Բենիտեսին Տորրեսին բերել նախկին խաղամակարդակի: Այդ իսկ պատճառով էլ շշուկներ սկսեցին տարածվել այն մասին, որ լոնդոնյան ակումբը հունվարին հնարավոր է վաճառի Տորրեսին և գնի մեկ այլ խաղացողի, հենց օրինակ Ռադամել Ֆալկաոյին մադրիդյան «Ատլետիկոյից»:
Սակայն Տորրեսը չի պատրաստվում հեռանալ ակումբից և ցանկանում է նվաճել նոր տիտղոսներ իր թիմակիցների հետ:
-Չելսի գալու իմ գլխավոր պատճառներից մեկը հենց այն է, որ այս ակումբը ձգտում է տիտղոսներ նվաճել: Ես տիտղոսների կարիք ունեմ: Սա միակ բանն է, որը մնում է քեզ հետ, երբ ամեն ինչ ավարտվում է:
Մինչ Տորրեսի պայմանագրի լրանալը կա դեռ 4 տարի, և «ազնվականների» հարձակվողը հույս ունի, որ նոր հաղթանակների կհասնի:
-Հիանալի կլիներ Պրեմիեր Լիգան հաղթել: Անգլիայի գավաթն ու Անգլիայի սուպերգավաթն էլ վատ չեն,-ասել է Ֆերնանդոն:
Ֆերնանդո Տորրեսն այս պահին իրեն երջանիկ է զգում թիմում, չնայած կորցրել է ռմբարկուին հատուկ հոտառությունը:
-Ես շատ ուրախ եմ թիմում իմ ունեցած դերից (հիմնական և միակ հարձակվող), ինձ այն շատ է դուր գալիս: Հուսամ, այդպես կլինի մինչև մրցաշրջանի ավարտը: